Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - Նվարդ Գևորգյան

Նվարդ Գևորգյան

Նվարդ Գևորգյանը ներկայացնում է Էյ-Թի-Փի ԲՀ կազմակերպությունը: «Էյ Թի Փի»-ի նպատակն է օգնել հայ ժողովրդին ծառերի օգտագործման միջոցով բարելավել իր կենսամակարդակը, ինչպես նաև պահպանել շրջակա միջավայրը: Այդ առաքելութունն իրականացնելիս «Էյ Թի Փի»-ն առաջնորդվում է հետևյալ սկզբունքներով. աջակցել մարդկանց և, առաջին հերթին, չքավորներին հոգալու իրենց կարիքները, ինչպես նաև պահպանել բնական էկոհամակարգերը: «Էյ Թի Փի»-ի երեք խոշոր ծրագրերն են` 1. ծառերի տնկում քաղաքային և գյուղական վայրերում 2. բնապահպանական կրթություն 3. կայուն զարգացում և աղքատության կրճատում
Նվարդ Գևորգյանը ծնվել է Երևանում: Ուսանել է Երևանի պետական համալսարանի կենսաֆիզիկայի բաժնում: 1981-1989թթ-ին աշխատել է Սրտաբանական ինստիտուտի դեղագործական լաբորատորիայում: 1990-2015թթ-ին աշխատել է Երևանի #49 դպրոցում: 2012թ-ից աշխատում է «Էյ Թի Փի» ԲՀ-ում որպես վերապատրաստումների համակարգող և վերապատրաստող:

Վարպետության դասեր

Էկոլոգիական ոտնահետք

16 Հոկտեմբեր, 2015, 11:00
Ավարտված