Նվեր Խաչատուրյան

Նվեր Խաչատուրյանը սովորել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում՝ Քիմիական Տեխնոլոգիաների և Բնապահպանական Ճարտարագիտության ֆակուլտետում: Ավարտելով նշված բուհի ասպիրանտուրան` ձեռք է բերել գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և հանդես է գալիս որպես դիպլոմավորված ճարտարագետ- հետազոտող։ Իր մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում ներառվում են շրջակա միջավայրին վերաբերվող ցանկացած խնդիրներ և այդ խնդիրները նա համարում է իրենը և յուրաքանչյուրինը, քանզի առանց մաքուր շրջակա միջավայրի չկա առողջ հասարակություն, որը, ըստ Նվերի, համարվում է մեր կյանքի շարունակականության շարժիչ ուժը, և յուրաքանչյուրս պետք է շահագրգռված լինենք մեր շրջակա միջավայրը մաքուր պահելու հարցում։ Ներկայումս աշխատում է ջրամատակարարման և ջրահեռացման ֆրանսիական կազմակերպությունում, որը կառավարում է Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ողջ գործընթացը։ Հանդիսանում է Հայկական Բնապահպանական Ցանցի պաշտոնական անդամ և կիսվում է իր հոդվածներով վերջինիս կայքի մասնագիտական բլոգում։ Հանդիսանում է տասնյակ գիտական հոդվածների հեղինակ։ Ազատ ժամանակ զբաղվում է ընթերցանությամբ, լողով, սիրում է զբոսնել ընկերների հետ , դիտել ֆիլմեր, ճանապարհորդել՝ բացահայտելով նոր վայրեր և առհասարակ սիրում է կյանքը։ Աշխարհում ամենամեծ հրաշքներն է համարում մարդուն և բնությունը։

Վարպետության դասեր