Հաջողության ուղին

Այս դասընթացի ընթացքում Սուսաննա Գրիգորյանը կկիսվի սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում իր ունեցած սեփական փորձով և ուղիով: Սուսաննան կքննարկի սոցիալական ձեռնարկատիրության կարևորությունը և դրա ազդեցությունը հասարակության՝ մասնավորապես երեխաների, դեռահասների, երիտասարդների, ծերերի վրա: Նա նաև կներկայացնի ԿԱԶԱ հիմնադրամի աշխատանքային մոտեցումները:

Սուսաննա Գրիգորյան

Սուսաննա Գրիգորյանը մասնագիտությամբ ֆրանսերեն լեզվի ուսուցչուհի է, սակայն երբևէ չի աշխատել իր մասնագիտությամբ։ Այժմ աշխատում է ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամում, որի նպատակն է ներդրումներ իրականացնել և եկամուտները ուղղել այն զարգացման ծրագրերին, որոնք կազմվում են երեխաների և դեռահասների համար։ Արդեն 6 տարի է Սուսաննան ԿԱԶԱ հիմնադրամի Գյումրիի կենտրոնում ղեկավարում է 18 հոգուց բաղկացած թիմին։ Սուսաննան սիրում է ճամփորդել, բացահայտել նոր վայրեր, ուղեկցել զբոսաշրջիկներին և կիսվել նրանց հետ այն հարստությամբ և դրական երևույթներով, որոնք այնքան շատ են Հայաստանում։