Սոցիալական ձեռնարկության մարքեթինգ

Շատ հաճախ սոցիալական ձեռնարկության և դասական ձեռնարկության մարքեթինգային գործողությունները նմանեցնում են ու տարբերակում չեն դնում դրանց միջև, ինչը սակայն շատ հաճախ հանգեցնում է ձախողման: Մի քանի հայտնի փորձերից պարզ է դարձել, որ սոցիալական ձեռնարկության մարքեթինգը աշխատում է այն ժամանակ, երբ ՍՁ-ն դիրքավորում է իրեն, որպես շրջապատի վրա դրական ազդեցություն ունեցող ձեռնարկություն:

Այս դասըթնացի մասնակիցները կքննարկեն ու կփորձեն հասկանալ, արդյոք կա ռացիոնալ տրամաբանություն կամ բացատրություն, որ իսկապես ՍՁ-ի մարքեթինգը տարբերվում է դասական բիզնեսի մարքեթինգից: Մասնակիցները վերջում կփորձեն ինտեգրել տարբեր մոտեցումներ և քննադատաբար մոտենալով պատասխանել այդ հարցին:

Կարեն Սարգսյան

Կարեն Սարգսյանը մասնագիտությամբ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, սակայն գրեթե չի աշխատել այդ ուղղությամբ: Արդեն 17 տարի Կարենն աշխատում է կառավարման բնագավառում և զուգահեռ գործունեություն է ծավալում հասարակական ու մասնավոր ոլորտներում:

Սոցիալական ձեռներեցությունը Կարեն Սարգսյանի կյանքի և գործունեության հիմնական ու անբաժանելի մասն է կազմում: 2008 թվականից ի վեր նա փորձում է թրեյնինգների և խորհրդատվությունների միջոցով ՍՁ գաղափարը զարգացնել մասնավոր և հասարակական ոլորտներում: Նա հանդիսանում է թրեյներ և խորհրդատու ԵՄ, ԱՄՆՄԶԳ, ՀԲ, ՇԶԳ և այլ դրամաշնորհների շրջանակներում, ինչպես նաև կրթական ծրագրերի պատասխանատու և անցկացնող CODE SE ծրագրի շրջանակներում:

Կարեն Սարգսյանը սիրում է լողալ, երգել և դաշնամուր նվագել: