Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - Երևանի ամսագրի նոր համարի պլանավորումը

Երևանի ամսագրի նոր համարի պլանավորումը

Այս դասընթացի մասնակիցները կծանոթանան Երևան ամսագրի պատմությանը` թե ինչպես և ինչու է սկսվել այն, թե ինչպես է ամսագրի թիմը պլանավորում յուրաքանչյուր համար, այդ թվում թեմա ընտրելը, մտածելը այն հոդվածների շուրջ, որոնք կարող են արծարծել տվյալ թեման, շապիկի քննարկումը և այլն: Մասնակիցները կբացահայտեն, որ ոչ կոմերցիոն ամսագիր ստեղծելը միանգամայն հետաքրքիր և ոչ հեշտ աշխատանք է:

Արտավազդ Եղիազարյան

Արտավազդ Եղիազարյանը գրող է և լրագրող: Նա գրել է կարճ պատմվածքներ, երկու գիրք և ունի ավելի քան 10 տարիների փորձ ամսագրության և սցենարագրության ոլորտներում:

2011թ.-ից սկսած նա և իր թիմը աշխատել են Երևանի քաղաքային ամսագրի համար, որը հավանաբար ամենատարածված տպագիր մամուլն է Հայաստանում: Ծրագիրը ծնվել է Yerevan Productions- ի շրջանակներում, սակայն 2013 թվականից ի վեր ամբողջովին անկախ է բովանդակության և ֆինանսների առումով: Արտավազդի խոսքերով` «ֆորմալ կերպով դա բիզնես է, բայց գործնականում ամսագրում աշխատելով հնարավոր չէ մեծ գումար վաստակել: Նրանք դա անում են, որովհետև սիրում են իրենց գործը և հավատում են, որ ամսագրի շնորհիվ կատարում են առնվազն որոշակի փոփոխություն քաղաքի կյանքում: