Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - Կավագործություն

Կավագործություն

Այս դասընթացը փորձ է համահեղինակային արվեստի միջոցով բարձրաձայնելու բնության հրատապ խնդիրների մասին՝ կարևորելով թմային մտածողության աշխատանք ստեղծելու գաղափարը:

Դասընթացի ընթացքում մասնակիցները միասին կստեղծեն մի ‹‹պաննո››՝ ստեղծված բնության հետքերից և հեղինակային միջամտություններից, որը սիմվոլիկ կերպով կկոչվի ‹‹Բնապահպանի տուն››: Կերամիկայի միջոցով առաջանալու է մի ցանց, որտեղ մասնակիցներից ամեն մեկը մեկ ուրիշ մասնակցի տալու է ցանցը շարունակելու հնարավորություն՝ հաջորդ մասնակցի կավի կտորի վրա թողնելով դրոշմ բնության որևէ մասնիկի միջոցով:

Լիանա Խաչատրյան

Լիանա Խաչատրյանը նկարիչ և արվեստի ուսուցիչ է: Նա զբաղվում եմ կերպարվեստի տարբեր ճյուղերով, այդ թվում գեղանկար, ձեռքի և հաստոցային գրաֆիկա, կերամիկա, քանդակ, ժամանակակից արվեստ: 2008 թվականին Լիանան շահել է նախագահի երիտասարդական մրցանակի՝ հաստոցային գրաֆիկայի բնագավառում:

2008 թվականից ներգրավված է պատանի արվեստագետների կրթության գործում `որպես արվեստի ուսուցիչ Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում: Համագործակցում է տարբեր կազմակերպությունների հետ՝ իրականացնելու համար բարեգործական հանրային նկարչական ակցիաներ հունիսի 1-ի առթիվ, մանկատների երեխաների համար: