Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - Սոցիալական ձեռներեցության սկզբունքները

Սոցիալական ձեռներեցության սկզբունքները

Այս ելույթի ընթացքում Արեգ Թադևոսյանը կխոսի սոցիալական ձեռներեցության մասին և կկիսվի այդ ոլորտում ունեցած իր երկար տարիների փորձով: Մասնակիցները նաև կծանոթանան սոցիալական ձեռներեցության հիմնական սկզբունքներին:

Արեգ Թադևոսյան

Արեգ Թադևոսյանը մասնագիտությամբ բիոֆիզիկոս է, բայց սկսած 1990-ականներից հետաքրքրության հիմնական բնագավառը հասարակական կազմակերպությունների ոլորտն է։ 1998թվականից Արեգը որպես ֆրիլանս մարզիչ և խորհրդատու աշխատում է միջմշակութային հաղորդակցության, անձնային առաջընթացի և համայնքային զարգացման ոլորտներում։

Արեգը նախաձեռնել և իրականացրել է սոցիալական ձեռներեցության հետ կապված ավելի քան 10 միջազգային ծրագրեր ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ արտասահմանում։ 2015- 2017թթ․նա համակարգել է «Համայնքային զարգացում սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագիրը, որի շնորհիվ Հայաստանի հինգ շրջաններում ձևավորվել են տասը սոցիալական ձեռնարկություններ։ Այժմ, համագործակցելով Արցախի Մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության նախարարության հետ, համակարգում է սոցիալական ձեռներեցության դասընթացներ։