Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - Րաֆֆի Էլլիոթ, Վրեժ Հարությունյան և Վահե Մարկոսյան

Րաֆֆի Էլլիոթ, Վրեժ Հարությունյան և Վահե Մարկոսյան

Awesome Foundation դիմելուց և $1000 գրանտը հաղթելուց հետո Վրեժ Հարությունյանը և Րաֆֆի Էլլիոթը անցկացրեցին իրենց առաջին պարտիզանական այգեգործության դասընթացը, որի ընթացքում նրանք օգնեցին տարածել պարտիզանական այգեգործության գաղափարները և մեծացնել համայնքի ներգրավվածությունը քաղաքը վերափոխելու հարցում: Հայաստանյան պարտիզան այգեգործները փորձում են խթանել մարդկանց ներգրավվածությունը:Մենք կարծում ենք, որ շրջակա միջավայրի պահպանման հարցում համայնքը կարևոր դեր է խաղում: Միասին մենք կարող ենք Երևանը գեղեցիկ դարձնել: Րաֆֆի Էլլիոթը հայրենադարձ ձեռներեց է Կանադայից, ով առաջինը նախաձեռնեց պարտիզանական այգեգործություն հասկացուցությունը Երևանում՝ դիմելով Awesome Foundation մրցույթին: Վրեժ Հարությունյանը նույնպես հայրենադարձ է Կալիֆորնիայից, ով Four Peaks լանդշաֆտային ճարտարապետական ընկերության համահիմնադիրն է: Նա, բավականաչափ փորձ ունենալով պարտիզանական այգեգործության հարցերում, կիսվում է իր ստացած փորձով Հայաստանում: Վահե Մարկոսյանը նույնպես ճարտարապետ է և նախկինում օգնություն է ցուցաբերել տարբեր պարտիզանական այգեգործական նախագծերին Հայաստանում:
Փնտրեք մեզ եյսբուքում: https://www.facebook.com/armenianguerillagardeners/
Փնտրեք մեր կայքէջում: www.guerrillagardenersarmenia.club

Վարպետության դասեր