Րաֆֆի Նիզիբլյան

Րաֆֆի Նիզիբլյանն ստացել է բակալավրի գիտական աստիճան Կոնկորդիայի համալսարանում՝ մասնագիտանալով ֆիլմերի և հեռուստատեսային արտադրության բնագավառում։ 2002 թվականին նա իր ողջ փորձը ուղղել է դեպի Հայաստան՝ <<Երկիր և մշակույթ>>  կազմակերպությունում զբաղեցնելով ծրագրերի ղեկավարի պաշտոնը և իրականացնելով այդ բազմազգ կազմակերպության խթանումն ու ընդլայնումը։ 2005թ. Րաֆֆին զբաղեցրել է ՎիվաՍել բջջային ընկերության կոմերցիոն բաժնի ղեկավարի պաշտոնը, որտեղ նա զարգացրել է ընկերության մարքեթինգի և վաճառքների ցուցանիշները:


2006թ. Րաֆֆին հիմնադրել և ղեկավարել է մարքետինգային ամբողջական ծառայություններ մատուցող Deem Communications ընկերությունը։ 2017թվականից ի վեր Րաֆֆին ղեկավարում է <<Բրենդավորում ենք Գյումրին>> ծրագիրը։ Միաժամանակ նա ստանձնել է հաղորդակցությունների ավագ փորձագետի և խմբի ղեկավարի պաշտոնը՝ ի աջակցություն Հայաստանում ԵՄ հաղորդակցության երկրորդ ծրագրի, որտեղ արդեն իսկ իրականացրել է իրազեկվածությունը բարձրացնող մի շարք արշավներ։ Նա նաև հանդես է գալիս որպես նորարական գաղափարների մարզիչ և դատավոր: