Իդեալական անձնային բրենդավորման գաղտնիքներ

Այս դասընթացի նպատակն է լսարանին տալ գործնական գիտելիքներ, ինչպես նաև սովորեցնել, թե ինչպես կարելի է կառուցել և զարգացնել անձնական բռենդը: Էմմա Սարգսյանը կծանոթացնի օնլայն և օֆֆլայն տիրույթներում սեփական անձի բրենդավորման կառուցման և պահպանման գաղտնիքներին։ Դասընթացի մասնակցիները նաև հնարավորություն կունենան գործնականում փորձել իրենց գիտելիքները։

Էմմա Սարգսյան

Էմմա Սարգսյանը մարքետինգի, հանրային կապերի և գովազդի հմուտ մասնագետ է։ Ավելի քան տասը տարվա աշխատանքային փորձ ունի ոչ շահութային ընկերությունների, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության, ճգնաժամային հաղորդակցությունների, գովազդի, անձնային բրենդավորման և էկոնոմետրիկայի ոլորտներում: Ավարտել է Լոնդոնի համալսարանի քոլեջը ստանալով քաղաքագետի և միջազգային հարաբերությունների մասնագետի որակավորում: