Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - Սիրանուշ Ամիրաղյան և Նունե Ազիզյան

Սիրանուշ Ամիրաղյան և Նունե Ազիզյան

Դեռևս փոքր տարիքից Սիրանուշ Ամիրաղյանը հետաքրքված է եղել արվեստով և նկարչությամբ: Նա հաճախել է Նոյեմբերյան քաղաքի գեղարվեստի դպրոցը: 2005-2009թթ. սովորել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Կիրառական արվեստ և գեղարվեստական զարդարվեստ ֆակուլտետում: 2016թ.-ից աշխատում է «Հույսի կամուրջ» ՀԿ Նոեմբերյան երեխայի զարգացման կենտրոնում: Ազատ ժամանակը լիովին տրամադրում է նկարչությանը, եռաչափ մոդելավորմանն ու վիտրաժային տեխնիկաների ուսումնասիրմանը:

Նունե Ազիզյանը մասնագիտությամբ տնտեսագետ է: Փոքր տարիքից սիրել է նկարել, սակայն երբեք պրոֆեսիոնալ կերպով չի զբաղվել նկարչությամբ: Իր մեջ նկարչության նկատմամբ սերն ավելի խորությամբ բացահայտել է 22 տարեկանում և սկսել է զբաղվել վիտրաժների պատրաստմամբ: Զբաղվում է նաև հեծանվասպորտով, դիզայնով, ինտելեկտուալ խաղերով: Սիրանուշ Ամիրաղյանի հետ հանդիսանում է VitRoom-ի համահիմնադիրը:

Վարպետության դասեր

Վիտրաժային նկարչություն

10 Հունիս, 2017, 17:30
Ավարտված