Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - Սոցիալական ձեռներեցության գործարար մոդելները

Սոցիալական ձեռներեցության գործարար մոդելները

Հայաստանում մենք ունենք բազում սոցիալական ձեռներեցներ, որոնք աշխատում են որևէ «ծառայության» մոդելով , ինչպես նաև առկա են որոշները, որոնք պարզապես սուբսիդավորում են քաղաքացիական հասարակության կազմակերպություններին։ Որևէ սխալմունք չկա այս մեթոդների կիրառման մեջ, բայց առկա են նաև այլ տարբերակներ, որոնք կարող են օգնել ներկա և ապագա սոցիալական ձեռներեցներին առավել արդյունավետ ճանապարհով հասնել հաջողության։ Ավելին՝ յուրաքանչյուր մոդել ունի իրեն հատուկ առավելությունները և թերությունները, որոնց մասին պետք է լավ պատկերացում ունենա յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է գնալ սոցիալական ձեռներեցության ճանապարհով։


Նազարեթ Սեֆերյան

Նազարեթ Սեֆերյանը մեծացել է Հնդկաստանում, սակայն քսան տարի առաջ տեղափոխվել է Հայաստան, որտեղ այժմ ապրում է կնոջ և երկու երեխաների հետ։ Նա աշխատում է որպես սոցիալական ձեռներեցության խորհրդատու և ունի ավելի քան տաստ տարվա աշխատանքային փորձ։ Նազարեթը հիմնականում աշխատում է ռազմավարական խնդիրների և մշտադիտարկման հարցերով զբաղվող դոնոր կազմակերպությունների հետ, ինչպես նաև իբրև դասախոս և մենթոր՝ գործող և ապագա սոցիալական ձեռներեցների հետ։ Նրա նախասիրությունների շրջանակն ընդգրկում է նաև ընթերցանությունը և լեզուներ սովորելը։