Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ․ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ․ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Ո՞րն է սոցիալական ձեռներեցությունը, ինչու՞ է այն հատկապես կարևոր հիմա և որո՞նք են դրա զարգացման հեռանկարները Հայաստանում


Այս հարցերին նվիրված հանրային քննարկմամբ կբացվի 4֊րդ Հարթակ փառատոնը,  որի այս տարվա կենտրոնական թեման  սոցիալական ձեռներեցությունն է, և դա պատահական չէ: Գյումրին ունի հանրոգուտ և պատասխանատու ձեռներեցության երկար տարիների  փորձառություն, իսկ վերջին տարիներին՝ նաև սոցիալական բիզնեսի արագ զարգացման հստակ միտում: 

Հարթակն այս տարի կբացվի հանրային քննարկմամբ, որի ժամանակ տարբեր ոլորտների փորձագետ բանախոսները կխոսեն սոցիալական ձեռներեցության մասին տարբեր տեսանկյուններից․ՍՁ մոդելներ, ՍՁ մարքեթինգային առանձնահատկություններ, միջմշակութային ուսումնասիրությունների կարևորություն, ՍՁ առավելություններ, ինչպես նաև ոլորտի խնդիրներ, թյուրըմբռնումներ և մարտահրավերներ:

Բանախոսներն են. 

Թիմոթի Սթրեյթ, «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամի (HDIF) հիմնադիր

Արեգ Թադևոսյան, ICRLD փոխնախագահ 

Րաֆֆի Նիզիբլյան, Deem Communications PR և մարքեթինգային գործակալության ստեղծագործական տնօրեն, Հարթակ 2018֊ի խորհրդի անդամ

Նազարեթ Սեֆերյան, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության փորձագետ

Գոհար Մնացականյան,  «Բոհեմ» սրճարանի հիմնադիր

Քննարկումը կվարի Հարթակ 2018֊ի խորհրդի անդամ KolbaLab նորարարական կենտրոնի ղեկավար Մարինա Մխիթարյանը
 
Հրավիրում ենք բոլորին միանալու այս կարևոր քննարկմանը հուլիսի 7-ին, առավոտյան ժամը 12:00-ինի, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի Կոնֆերանս դահլիճում: 
Հասցեն՝ Գայի փ․ 1, 2-րդ հարկ