Սոցիալական ձեռներեցությունը աշխարհում և Հայաստանում

Այս դասընթացի ընթացքում Գևորգ Պողոսյանը կներկայացնի սոցիալական ձեռներեցության նշանակությունը և կարևորությունը Հայաստանում: Դասընթացի մասնակիցները կտեղեկանան սոցիալական ձեռներեցության հիմնական ընկալումների մասին, ինչպես նաև կքննարկեն դրա զարգացման նախադրյալները Հայաստանում:

Գևորգ Պողոսյան

Գևորգ Պողոսյանը սկսել է իր կարիերան բանկում և հետագայում միացել է ՀՀ Տնտեսական Զարգացման և Ներդրումների Նախարարության տեսչական բարեփոխումների թիմին, որտեղ նա ղեկավարել է կարգավորիչ բարեփոխումների ծրագիրը: Ներկայումս, հանդես գալով որպես ավագ խորհրդատու և Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար, Գևորգը ղեկավարում է խորհրդատուների թիմային աշխատանքները՝ հիմնականում ՓՄՁ-ներին առնչվող բիզնես բարեփոխումների վերաբերյալ: Գործարարության աջակցման գրասենյակը նաև մշակել է Սոցիալական ձեռներեցության հայեցակարգը Հայաստանի համար:

Գևորգը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ֆինանսների եւ վարկերի ֆակուլտետի շրջանավարտ է, ինչպես նաև տնտեսական գիտությունների թեկնածու է: