Սոցիալական ձեռներեցությունը երեխաների զարգացման համար

Սոցիալական ձեռներեցությունը դարձել է մերօրյա տնտեսության կարևորագույն մաս։ Յուրաքանչյուր երեխա չէ, որ կարող է դառնալ սոցիալական ձեռներեց։ Յուրաքանչյուր երեխա չէ, որ կարող է լինել գիտնական, մաթեմատիկոս կամ արտիստ, բայց երեխաներն ունեն բնական հետաքրքրություն, երևակայություն, կարողություն աշխարհն ավելի լավը դարձնելու նպատակով նորարար ուղիներ մշակելու համար։

Դասընթացի ընթացքում Գայանե Հովհաննիսյանը կներկայցնի, թե ընդհանուր առմամբ մեր օրերում ինչ է անհրաժեշտ հատուկ կարիքներով երեխաներին, որոնք են այդ բնագավառի բացթողումները Հայաստանում և որոնք են ստեղծագործական ընդունակության միջոցով դրանք լուծելու ուղիները։

Գայանե Հովհաննիսյան

Գայանե Հովհաննիսյանը մասնագիտությամբ թերապևտ է, սոցիալական ձեռներեց։ Այդպիսի մասնագիտություն ունենալը և հատուկ կարիքներով երեխաների հետ աշխատելը քաջալերում է նրան սկսել տարբեր ծրագրեր՝ դառնալով սոցիալական ձեռներեց։ Մինչ այժմ նրա նախաձեռնած միակ ծրագիրը բջջային հավելվածն է աուտիզմով տառապող երեխաների համար, այնուամենայնիվ, ապագայի հետ կապված ծրագրերը բավականին լայն են:

Գայանեն հետաքրքրված է նաև էքստրեմալ սպորտաձևերով, գեղանկարչությամբ և լուսանկարչությամբ։