Սոցիալական ձեռներեցությունը Հայաստանում. հնարավորություններ ու մարտահրավերներ

7 Հուլիս, 2018, 15:30

Անվճար

Այս դասընթացի մասնակիցները կծանոթանան Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի գործունեությանը և ասոցիացիայի անդամների փորձը:

Նրանք նաև կքննարկեն բիզնես ոլորտում համագործակցային մշակույթը ու դրա առավելությունները՝ ի հակադրություն ավանդական մրցակցային բիզնեսի:

Սաթիկ Բադեյան

Սաթիկ Բադեյանը մասնագիտությամբ բանասեր է, ունի տասնվեցամյա մանկավարժական և դասախոսական աշխատանքային փորձ: Նա տասնվեց տարվա փորձ ունի հասարակական կազմակերպությունների ոլորտում. արդեն հինգ տարի զբաղվում է սոցիալական ձեռներեցությամբ և երեք տարի ղեկավարում է Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան։

Սաթենիկի կյանքի հիմնական զբաղվածությունը ոչ միայն զուտ սոցիալական ձեռներեցությունն է, այլև ամբողջ ոլորտը, ոլորտի զարգացումը, սոցիալ-ձեռնարկատիրական արժեհամակարգի տարածումն ու արմատավորումը Հայաստանում։