Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - Սոցիալական ձեռներեցության հետազոտություն

Սոցիալական ձեռներեցության հետազոտություն

«Կոմպաս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոնը իրականացրել է սոցիալական ձեռներեցության ոլորտի լայնածավալ վերլուծություն Հայաստանի սոցիալական ձեռներեցների շրջանակում՝ վեր հանելով ոլորտի հիմնախնդիրներն ու մարտահրավերները։

Այս դասընթացի ընթացքում «Կոմպասի» նախագահ Ղարիբ Հարությունյանը կներկայացնի այդ վերլուծության հիմնական եզրահանգումները, որոնք կօգնեն սկսնակ սոցիալական ձեռներեցներին խուսափելու խնդիրներից և ճիշտ կառուցելու իրենց բիզնեսը։

Ղարիբ Հարությունյան

Ղարիբ Հարությունյանը «Կոմպաս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոնի նախագահն է: Նա տնտեսական գիտությունների թեկնածու է և աշխատում է որպես դասախոս Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում: Հանդիսանում է «Քաղաքը մերն է», «Գյումրու երիտասարդական խորհուրդ» քաղաքացիական նախաձեռնությունների անդամ, ինչպես նաև «ԳՈՒԽ» հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ: