Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - Պահպանենք, զարգացնենք, վայելենք

Պահպանենք, զարգացնենք, վայելենք

Այս դասընթացի մասնակիցները կսովորեն, թե ինչ է կայուն զարգացումը և կքննարկեն բնության պահպանության և հանքարդյունաբերության ոլորտները: Արտուշ Եղիազարյանը կխոսի Herbs & Honey tea խանութի մասին, ինչպես նաև կքննարկի սոցիալական ձեռներեցության աճը և զարգացումը:

Արտուշ Եղիազարյան

Արտուշ Եղիազարյանը տնտեսագիտության, ծրագրերի կառավարման և միջազգային հարաբերությունների մասնագետ է: Նա ստեղծելում է տնտեսական հնարավորություններ կայուն զարգացման համար, հանուն բնության հանդեպ սիրո:

Արտուշը Շվեյցարիայում դեղագործության ոլորտում բարդ տեխնոլոգիական նախագծերի կառավարման 18-ամյա փորձառություն ունի, երկու տարվա փորձ՝ Ժնևի հայ համայնքի տարածքի ընդհանուր կառավարման ասպարեզում: Նա ներգրավված է բնապահպանական շարժումների մեջ՝ նախատեսված բնության փրկության և կայուն աշխատատեղերի ստեղծման համար: Նա Ժնևում BAF-հասրակական կազմակերպության հիմնադիրն և նախկին նախագահն է: Նա նաև Գյումրիի Herbs & Honey tea խանութի հիմնադիրն ու գործադիր տնօրենն է: Իր իսկ խոսքերով, սոցիալական ձեռներեցությունը դարձել է նրա ամենօրյա մասնագիտական կյանքը: