Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - Տաո ռեստորան

Տաո ռեստորան

26 Հունիս, 2016, 11:00

Անվճար

Տաո ռեստորանը յուրահատուկ նախագիծ է, որն իր մեջ միավորում է երկու մեծ փիլիսոփայություն՝ չինական և ճապոնական: Ռեստորանի գաղափարը հնչեցված է հենց անվան մեջ. չինարենից թարգմանաբար՝ «տաո» նշանակում է ուղի: Ռեստորանի առանձնահատկությունն այն է, որ մեկ խոհանոցում աշխատում են երկու շեֆ-խոհարար՝ Չինաստանից ժամանած չինական խոհարարության վարպետը և Ճապոնիայից՝ սուշիի մասնագետը: Ինչպես և փիլիսոփայությանը, այնպես էլ խոհարարությանը չինացիները լրջորեն են մոտենում: Բազում մտածողներ, այդ թվում նաև Կոնֆուցիոսը, համեմատում էին լավ պատրաստված ճաշատեսակը լավ ղեկավարվող պետության հետ: Հենց այս է փիլիսոփայությունն ու խոհարարությունը միավորող խաչմերուկը: Իսկ նրա էությունը հասկանալու համար հարկավոր է շրջայց կատարել հրաշալի ռեստորանի խոհանոցով: Ինչպես նշվեց, ճաշացանկը բաժանված է երկու մասի՝ չինական և ճապոնական: Հենց Տաո ռեստորանում Ձեզ կհյուրասիրեն կրիայի էկզոտիկ միս, ճագար, պեկինյան եղանակով պատրաստված բադ, գորտ, զանազան ծովամթերք և օձեր, որոնք մատուցվում են կրակի վրա գտնվող թավայով, ժենշենի օղի, որի 150 գրամն ընթրիքի ժամանակ դրական է ազդում արյան շրջանառության և ճնշման կայունության վրա, սակե, չինական քաղցր սալորի գինի: Վերոգրյալին ավելացնում ենք պրոֆեսիոնալ սպասարկումը, ինչի օգնությամբ Դուք կբացահայտեք անհայտը: Ռեստորանը նպատակասլացության, պրոֆեսիոնալիզմի և անթերի որակի վառ ապացույց է: Տաոն այն ռեստորանն է, որը Ձեզ կզարմացնի բազմակի անգամ, քանի որ մեկ այցով բացահայտել Արևելքի ողջ հարստությունը հնարավոր չէ: