Տաթևիկ Ավետիսյան

Տաթևիկ Ավետիսյանը 2011 թ.-ից Deem Communications կազմակերպության հանրային կապերի բաժնի և ծրագրերի ղեկավարն է: Նա ունի ավելի քան 12 տարվա փորձ հանրային կապերի և հաղորդակցության ոլորտներում ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային ասպարեզում: Տաթևիկը հաղորդակցությունների փորձագետ է Հայաստանում ԵՄ բարեփոխումների մասին ծրագրի շրջանակներում, ինչպես նաև հանրային կապերի դասընթացավար է Հայաստանի Ամերիկյան Համալսարանում:

Տաթևիկը խորհրդատվություն է մատուցում կին ձեռներեցներին՝ օգնելով նրանց գտնել ստեղծարար և գործնական լուծումներ իրենց բիզնես գաղափարներն հաղորդելու համար: Նա իմաստավորել և առաջնորդել է ոլորտի զարգացման մասնագիտական ծրագրեր, ինչպիսին է PR Summit Armenia-ն և գրել է 2013 թ. Կայուն ճարտարապետության նախագծի բիզնես-պլան՝ ՀԱՀ-ի Կին ձեռներեցներին վերաբերող ծրագրի շրջանակներում:

Վարպետության դասեր