Տեխնոլոգիան փոփոխությունների հիմքում

Այս դասընթացի ընթացքում Խաչատուր Գրիգորյանը կներկայացնի մարդ-մարդ հարաբերության վերափոխումը՝ տեխնոլոգիաների շնորհիվ, երբ մարդն է սպասարկում մարդուն: Նա կներկայացնի gg թիմի զարգացման ուրույն մոտեցումները, որոնց շնորհիվ է, որ gg-ն շարունակում է մնալ ոլորտի առաջատարը որակի և սպասարկման հարցում:

gg-ի սոցիալական ձեռներեցության մոդելն ապացույց է նրա, թե ինչպես է տեխնոլոգիան վերափոխում ամբողջ մի ոլորտ, ինչպես է փոխվում այդ ոլորտի նկատմամբ մարդկանց վերաբերմունքը և այդ ոլորտում աշխատող մարդու կերպարը:

Խաչատուր Գրիգորյան

gg ընկերության պատմությունը սկսվել է 2011թ.-ից, երբ ընկերությունը հիմնադրվել է Հայաստանում, ինչպես նաեւ ԱՄՆ-ում, Կանադայում կամ Ռուսաստանում տարբեր նախագծեր իրականացնելու համար:

Սակայն, երկու համահիմնադիրն երջանիկ չէին այդպիսի բիզնես գործունեությունից: Նրանք ցանկանում էին ստեղծել ավելի լայնածավալ, օգտակար և արագ ընդլյանվող ընկերություն: Եվ այդպես, 2014 թվականի ապրիլին Հայաստանում ստեղծվեց gg հավելվածը: Ժամանակի ընթացքում, հավելվածը բարելավվեց և այսօր հավելվածը հասանելի է Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության տասնհինգ քաղաքներում: