Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - Առաջիկա հանգստյան օրերին Երևանում կանցկացվի «Հարթակ» փորձի փոխանակման փառատոնը

Առաջիկա հանգստյան օրերին Երևանում կանցկացվի «Հարթակ» փորձի փոխանակման փառատոնը


Հոկտեմբերի 16-18-ը Երևանում կանցկացվի «Հարթակ» փորձի փոխանակման փառատոն, որի շրջանակում կլինեն վարպետության դասեր հետևյալ չորս թեմաներով՝ սնունդ, արվեստ և արհեստ, տեխնոլոգիաներ, առողջ ապրելակերպ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի տնօրեն Քրիստինա Հարությունովան նշեց, որ արդեն վեց ամիս է աշխատում են գաղափարի իրականացման շուրջ, որի ընթացքում կարողացել են ներգրավել 67 խոսնակի։

«Փառատոնն անցկացվելու է տարբեր վայրերում, օրինակ՝ առողջ ապրելակերպի դասընթացը Թումանյանի այգում, խոհարարությունը՝ Մաշտոցի պուրակում, արհեստն ու արվեստը մի քանի վայրերում։ Մասնակցություն ունենալու ցանկություն ունեցող բոլոր անձիք կարող են այդ մասին առավել մանրամասն տեղեկանալ մեր Facebook-յան էջից»,-ասաց նա։

Փառատոնի վերաբերյալ իր կարծիքը հայտնեց նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը՝ նշելով, որ ընդհանրապես փառատոները կարևորվում են որպես արդյունավետ միջոց՝ պետական քաղաքականության մի շարք խնդիրների լուծման տեսակետից։

«Հետաքրքիր նախաձեռնություն է, որը հնարավորություն է տալիս ներկայացնել հայկական մշակույթը, խոհանոցը և զբոսաշրջության նոր հնարավորությունները»,- ասաց նա։

Փառատոնի համահիմնախնդիրներից Մանուշակ Վահրամյանն էլ նշեց, որ փառատոնի մեջ մեծ կշիռ ունի հայ մշակույթի ցուցադրությունը։ «Ունենք հայկական մարտարվեստի դասընթացներ, հայկական խոհանոց, որի շրջանակում դասընթացը կվարեն մի քանի հայտնի խոհարարներ։ Իսկ մյուս փառատոներից մեր փառատոնը տարբերվում է նրանով, որ մասնակիցները ոչ միայն հյուրասիրվում են, այլ նաև մասնակից են ողջ գործընթացին»,-ասաց նա։

Source: tert.am