Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - Մարդկային գործոնը սոցիալական ձեռներեցության ոլորտում

Մարդկային գործոնը սոցիալական ձեռներեցության ոլորտում

Այս հանդիպման մասնակիցները կխոսեն սոցիալական ձեռներեցության առանձնահատկությունների և հնարավոր ոլորտների մասին: Ավելի մանրամասն կքննարկեն մարդու դերը և մարդկային գործոնը, ինչպես նաև կառավարման առանձնահատկությունները:

Ալեքսան Տեր-Մինասյան

Ալեքսան Տեր-Մինասյանը 1979 – 1984թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Մեքենաշինական ֆակուլտետում:

1996 թվականից Ալեքսան Տեր-Մինասյանը տնօրինել է «Բեռլին» Արթ Հոթելը, որը հանդիսանում է Հայաստանում գրանցված առաջին հանրօգուտ սոցիալական ՍՊԸ-ներից մեկը։ Նա հանդիսանում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության խորհրդի հիմնադիր անդամ, Գյումրու Ռոտարի ակումբի հիմնադիր անդամ, «ՖՅՈՒՐ ԱՐՄԵՆԻԵՆ» բարեգործական հիմնադրամի տնօրեն, «ԱՐՏբոգեն» գերմանախոսների մշակութային կենտրոնի հիմնադիր, «Գերմանական տնտեսական միավորում» ԻԱՄ-ի խորհրդի հիմնադիր անդամ: 2018 թվականին Ալեքսան Տեր-Մինասյանը նշանակվել է Գերմանիայի պատվավոր հյուպատոս՝ Շիրակի և Լոռու մարզերում: