Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - Այլընտրանք PayPal-ին․ Բիթքոինը Հայաստանում

Այլընտրանք PayPal-ին․ Բիթքոինը Հայաստանում

Բիթքոինը շատ հետաքրքիր և դինամիկ զարգացող տեխնոլոգիա է։ Այն թվային արտարժույթ է, պահվում է էլեկտրոնային տարբերակով և առաջին հաջող թվային փողն է , որը կարող է փոխանցվել ցանցի միջոցով։ Այն հնարավորություն է տալիս, որպեսզի փոխանցումներն իրականացվեն առանց բանկերի կամ այլ միջնորդների։ Դասընթացի ընթացքում Տիգրան Ասրիյանը հակիրճ կներկայացնի բիթքոինի պատմությունը և կսովորեցնի, թե ինչպես մասնակիցները կարող են ներգրավվել էլեկտրոնային առևտրի մեջ բիթքոինի միջոցով՝օգտագործելով Shopify-ը կամ OpenBazar-ը։

Տիգրան Ասրիյան

Տիգրան Ասրիյանը վերջին 11 ամիսների ընթացքում աշխատում է որպես կամավոր Հայաստանի Կենտրոնական բանկում։ Վերջին 5 տարիներին, աշխատելով բանկային համակարգում, նա ձեռք է բերել մեծ փորձ ֆինանսական բնագավառում, իսկ ներկայումս Հայաստանում հիմնադրում է բիթքոինի բիզնես։ Տիգրանը IOTA ցանցի անդամ է և օգնում է մարդկանց սովորել բլոկչեյն տեխնոլոգիաները և թե ինչպես այն կարելի է կիրառել ցանկացած ոլորտում։ Տիգրանն ունի բազում նախասիրություններ՝ վազք, յոգա, խոհարարություն, գրքեր, ֆինանսներ, ստարտափեր և այլն։