Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - Ալիքի էֆֆեկտ. գաղափարից՝ ժառանգություն

Ալիքի էֆֆեկտ. գաղափարից՝ ժառանգություն

River Fest Armenia-ն ամենամյա բարեգործական միջոցառում է, որը երաժիշտներին համախմբում է համայնքային գործունեության համար: Միջոցառման առաքելությունը դրական փոփոխություններն են՝ համայնքի համար լավ գործ անելով և ոգեշնչելով Հայաստանի ապագա սերունդներին արվեստի, երաժշտության և ընդհանուր մշակութային հետաքրքրությունների միջոցով:

Այս դասընթացի ընթացքում մասնակիցները կտեղեկանան, թե ինչպես է առաջացել River Fest ստեղծելու գաղափարը, ինչու է այն կարևոր և թե ինչ դժվարություններ են հաղթահարել միջոցառման կազմակերպիչները այն կազմակերպելու ընթացքում: Մասնակիցները նաև կծանոթանան River Fest Armenia -ի գաղտնի կողմերին, կազմակերպության ստեղծման պատմությանը և ժառանգության ստեղծմանը:

Անժելա Հասասյան

Անժելա Հասասյանը River Fest Armenia- ի համահիմնադիրն է: 6 տարի սովորել է քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ, իսկ Հայաստանի Ամերիկյան համալսարանում մագիստրոսի աստիճան ստանալուց հետո որոշել է ապրել բազմապիսի կյանք,որում տարբեր դերեր է ունենալու: Ուսուցիչ, հետազոտող, հանրային կապերի մասնագետ, միջոցառումների պլանավորող, թարգմանիչ և սիրողական լուսանկարիչ. անկախ նրանից, թե ինչ ուղով է իր ընթացել Անժելայի կյանքը՝ բոլոր ճանապարհները հանգեցրել են հասարակական գործունեության: 13 տարի առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգներից հայրենադարձվելով, նա միշտ փորձում է համայնքի զարգացումն ընդգրկել իր գործունեության բոլոր ոլորտներում: