Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - Հայկական ազգային պարեր

Հայկական ազգային պարեր

Հայկական ավանդական պարը միայն գեղեցիկ շարժումների համադրություն չէ։ Այն միավորում է պարողների մարմինը և ոգին. ուստի հայկական ավանդական պարը շատ հզոր հոգեբանական և գաղափարական զենք է։
Դասընթացի նպատակը հայկական ավանդական պարերին ծանոթացնելն է։ Այն  նախատեսված է պարել սիրող և նույնիսկ չսիրող մարդկանց համար։
Դասընթացի մասնակիցները կսովորեն պարել.
• Քոչարի, որը պարում են կանանց և տղամարդկանց խմբով 
• Յարխուշտա, որը մարտական պար է Արևմտյան Հայաստանի Տարոն և Աղձնիք նահանգներից

Կորյուն Դավթյան

Կորյուն Դավթյանը եղել է մենակատար «ԿԱՐԻՆ» ավանդական երգի-պարի համույթում՝ սկսած 2008 թվականից։ 2014 թվականին ստեղծել է Կայթ ավանդական երգի-պարի համույթը և հանդիսանում է նրա գեղարվեստական ղեկավարը։ Կորյունը ֆինանսական վերահսկող է Instigate Consulting CJSC ընկերությունում, ինչպես նաև Կայթ արվեստի զարգացման մշակութա-կրթական հիմնադրամի գործադիր տնօրենն է։