Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - TSD - NTEF (Մերգելյան ինստիտուտ) Հակոբ Հակոբյան փող., 3 շենք

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» («Թի-Էս-Դի») ՍՊԸ-ն հետազոտություններով ու մշակումներով զբաղվող կորպորացիա է, որն ապահովում է արդի, դինամիկ և բազմաֆունկցիոնալ հետազոտություններ հետևյալ ոլորտներում՝ ճարտարագիտություն և տեխնոլոգիաներ, կենսաճարտարագիտություն, գիտահետազոտական և հետաքննչական գիտություններ, արհեստական բանականություն, սարքերի և գործընթացների նախագծում, համակարգչային գիտություններ և կրթական լուծումներ:
Ընկերության մշակումների շարքում են հայկական դյուրակիր համակարգիչներն ու բջջային սարքավորումները, թվային գիտահետազոտական, հետաքննչական տեխնոլոգիաները (forensic technologies), պատյանով դյուրակիր համակարգիչները, կրթական լաբորատորիաները, TSD Desktop փոքր համակարգիչը, TSD ամպային համակարգերը և այլ տեխնոլոգիաներ:
Ընկերության Բարձր տեխնոլոգիաների արտադրման գծով գործարանը հիմնադրվել է Հայաստանի ազատ տնտեսական գոտում և ստեղծում է միջազգային շուկայի պահանջներին համապատասխան բարձր տեխնոլոգիաների արդյունաբերություն: Ընկերության արտադրամասում իրականացվում են արտադրանքի, հիմնականում՝ դյուրակիր համակարգիչների և բջջային սարքավորումների մշակում, հավաքում, որակի վերահսկում, փաթեթավորում, առաքում և սպասարկում:

Վարպետության դասեր

Հաղթահարել վախն ու ստեղծել ընկերություն

16 Հոկտեմբեր, 2015, 17:00
Ավարտված

Ինչպե՞ս հաջող ստարտափ լինել

16 Հոկտեմբեր, 2015, 16:30
Ավարտված

Մերգելյան ակումբի նախագծերի ներկայացում

16 Հոկտեմբեր, 2015, 15:00
Ավարտված

Էլեկտրական լուսային խճանկար

16 Հոկտեմբեր, 2015, 13:30
Ավարտված

Mosquitoes repellent system

16 Հոկտեմբեր, 2015, 12:00
Ավարտված

Ծափանջատիչ

16 Հոկտեմբեր, 2015, 10:30
Ավարտված

Արմթաբի հավաքում

16 Հոկտեմբեր, 2015, 10:00
Ավարտված