Վահան Ստեփանյան

Ուսանելով և դասավանդելով լուսանկարչություն Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում` 2007-ից մի քանի տարի եղել է newmag ամսագրի արտ տնօրենը, իսկ 2009-ին Արմեն Ազարյանի հետ հիմնադրել PAN Photo գործակալությունը: Համագործակցել է Univercal Music, ECM, Levi's, HSBC, Alain Mikli ընկերությունների հետ: 2012-ին Կաննի կինոփառատոնի հետ համատեղ թողարկել է «12 days of Cannes» ֆոտոալբոմը: 2014-ին հեղինակել է «99» գիրքը, նվիրված Հայոց ցեղասպանությանը: Տպագրվել է Esquire, New York Times, Elle, lenta.ru, GQ, Snob և այլ ամսագրերում և կայքերում: 2015-ին մասնակցել է Prague Quadrennial-ին որպես "Red Hail... because it never ends"-ի ռեժիսոր: Տարբեր նախագծերի համար աշխատել է Էմիր Կուստուրիցայի, Շարլ Ազնավուրի, Պիտեր Գաբրիելի, Յան Գիլանի, Վիմ Վենդերսի հետ: