Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/hartakfest/public_html/includes/classes.class.php on line 38
Հարթակ Փորձի Փոխանակման Փառատոն - yelaket.am Բնապահպանական ֆիլմերի ցուցադրություն. Հարթակ փառատոն

yelaket.am Բնապահպանական ֆիլմերի ցուցադրություն. Հարթակ փառատոն

Այս տարվա Հարթակ փառատոնի կենտրոնական թեման շրջակա միջավայրն ու դրա պաշտպանությունն է: Ելնելով բնապահպանական խնդիրների բարձրաձայնման, հանրայնացման և մարդկանց իրազեկվածությունը բարձրացնելու անհրաժեշտությունից՝ հունիսի 15-ին՝ ժամը 19:00-ին, Հարթակի շրջանակներում ցուցադրելու և քննարկելու ենք երկու բնապահպանական ֆիլմ՝ «Սևանի Էկոլոգիան» «Անծանոթ Հայաստան» ֆիլմաշարից Լեզու՝ հայերեն, տևողություն՝ 23 րոպե «Հանքարդյունաբերությունը սպառնալիք է Սյունիքի համար» - «ԱՐ» հեռուստաընկերությունԼեզու՝ հայերեն տևողություն՝ 27 րոպե «Սևանի Էկոլոգիան» ֆիլմը «Անծանոթ Հայաստան» ֆիլմաշարից է, ներկայացնում է Սևանա լճի էկոլոգիայի հետ կապված մի քանի հարցեր: Ֆիլմաշարը նկարահանված է Հ1 Հանրային Հեռուստաընկերության պատվերով և ներկայացնում է Հայաստանի և հայերի հետ կապված պատմության անծանոթ կամ քիչ ծանոթ էջեր: Ֆիլմի դիտմանը ներկա կլինեն ֆիլմի ստեղծողներից Կարեն Բալայանը՝ «Կիլիկիա» առագաստանավի նավապետ, «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի նախագահ և Հովհաննես Հակոբյանը՝ «Zoom Production» ֆիլմեր պատրաստող կազմակերպության հիմնադիր տնօրեն, ՆՏՎ թղթակից:

Source: yelaket.am